AM | RU
USD
EUR
RUB

Արցախում 5-րդ ալիքն այլևս չի հեռարձակվի, պատճառը քաղաքական է․ Հարություն Հարությունյան. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հրապարակում է կատարել, որում անդրադարձել է Արցախում 5-րդ ալիքի հեռարձակմանը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այս առիթով գրել է․

«Արցախում 5-րդ ալիքն այլևս չի հեռարձակվի, պատճառը քաղաքական է․ Հարություն Հարությունյան.

Արցախում հունիսի 1-ին մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը դադարեցվել էր։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ պատճառը տեխնիկական է, «Արցախկապ» ընկերությունը սպասում է Ֆրանսիայից սարքի և որ «5-րդ» ալիքի, «A TV»-ի ու «Շողակաթ»-ի հեռարձակումն Արցախում շուտով կվերականգնվեն։ Վերջին երկու ալիքի հեռարձակումը վերականգնվեց, բացի «5-րդ» ալիքից։ Հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ալիքի գործունեությունը դադարեցվել է քաղաքական շահարկումների արդյունքում։

Հարցին՝ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, Հարությունյանը նշեց․ «Որևէ քայլ չենք ձեռնարկելու։ Նրանք մեզ պատերազմ են հայտարարել, Աստված իրենց հետ։ Յութուբյան դիտումները վերջին մի քանի օրերին 25 հազարով ավելացել են, ավելացել են նաև ֆեյսբուքում դիտումները։ Արցախցիներից բազմաթիվ նամակներ ենք ստացել, նրանք շարունակելու են մեզ հետևել համացանցով»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը ֆեյսբուքում գրառում էր արել, նշել, որ հարիր չեն քաղաքական շահարկումները, մինչդեռ մի քանի օր անց Արցախի էկոնոմիկայի նախարարությունը որոշում է Արցախի հարկատուների հաշվին հեռարձակել միայն կառավարության որոշած ցանկով հաստատված հեռուստաալիքները, իսկ դրանց մեջ «5-րդ ալիքը» չի մտնում: Հարցին այսօր անդրադարձել են նաև Արցախի խորհրդարանում, պատգամավորներից մեկը նշել է, որ սա հանրային հնչեղություն ստացած հարց է, որը քաղաքական ենթատեքստ ունի, մինչդեռ նշվել է, որ քննարկվում է տարեկան բյուջեի կատարման հաշվետվությունը, պատգամավորին հորդորել են հարցը բարձրացնել այլ ձևաչափում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մտահոգություն է հայտնում, որ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը սկսվեց լրատվամիջոցների հանդեպ նման ճնշումներով։ Փաստացի, նպատակը 5-րդ ալիքի գործունեությունը Արցախում դադարեցնելն էր, ինչի համար ընտրվեց նման գործելաոճ»։

Լրահոս
Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ փակ են ԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է նոր «գունավոր հեղափոխության» Արցախում պետական կառավարման համակարգը օր օրի քայքայվում է. Ա. Ղարամյան Արցախահայությունն իր թիկունքում պետք է զգա 10 մլն հայության շունչը. Ի. Սաղաթելյան Եթե պետք է ամեն ինչում իրենց հղում ՌԴ-ին, ապա դո՞ւք ում եք պետք Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին Որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից երկու փրկարար է վիրավորվել Կա վտանգ, որ Արսեն Թորոսյանը ուշադրության կենտրոնում է պահելու առողջապահության ոլորտը. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ) «Հայրենիքի փրկության շարժումը» հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը ՊՆ համակարգում նշանակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս․ Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել է ևս 8 աճյուն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 դեպք Գեղարքունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց «168 ժամ». Փաշինյանի մանկության երազանքը «168 ժամ». Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում պղծվել են հավատը, եկեղեցին, ընտանիքը, ընկերությունը «Հրապարակ». Շնչակտուր ընտրություններ «Ժողովուրդ». Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար «Ժողովուրդ». Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. մանրամասներ «Ժողովուրդ». Փաշինյանը նոր թիմ է ձևավորում. ինչ գործընթացներ են սկսվել «Հրապարակ». Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան «Փաստ». Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը «Փաստ». Մեկ այլ՝ «իմքայլական» իրականություն «Փաստ». Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու․ դատախազն անկեղծացել է «Հրապարակ». Առողջապահության աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս հավատացյալը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 19 Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ Դրմբոնի բնակիչները Մարտակերտիից դեպի Վարդենիս ճանապարհը շահագործելու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին (տեսանյութ) ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին. Միքայել Մինասյան Սեյրան Օհանյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները Միանում եմ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարա՞ր կնշանակվի Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԱՄՆ-ին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan