Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. երեկ մենք ունեցել ենք նոր ռեկորդ

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. երեկ մենք ունեցել ենք նոր ռեկորդ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԿորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մենք ունեցել ենք նոր ռեկորդ, 723 դեպք ենք արձանագրել։ Մահերի թիվը` 6, բուժվածների թիվը 442։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ ոչ միայն այս թվերի հետ կապված: Ես Սևանից եմ եկել աշխատանքի և մեքենայի պատուհանից երևում էր, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները:

Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում