Ռուսաստանը նախատեսում է սեպտեմբերին սկսել կորոնավիրուսի դեմ 2 պատվաստանյութերի արտադրությունը

Ռուսաստանը նախատեսում է սեպտեմբերին սկսել կորոնավիրուսի դեմ 2 պատվաստանյութերի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ռուսաստանը նախատեսում է սեպտեմբերին սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, գրում է tass.ru-ն։

Նրա խոսքով՝ Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտը նախատեսում է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը սկսել սեպտեմբերին։

Գոլիկովան նաև հայտնել է, որ մոտավորապես նույն ժամանակահատվածում կսկսվի Ռուսաստանում CoViD-19 վարակի կանխարգելման և հսկողության համար Ռոսպոտրեբնադզորի՝ վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի ստեղծած պատվաստանյութի արտադրությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում