ԱԱԾ-ն խուզարկում է Գագիկ Ծառուկյանի տունը (տեսանյութ)

ԱԱԾ-ն խուզարկում է Գագիկ Ծառուկյանի տունը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այս պահին խուզարկություն են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ԱԺ համանուն ֆրակցիայի ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը։

Ինչպես հայտնի է դարձել Times.am-ին, վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում նաև Գագիկ Ծառուկյանի մտերիմների ու կողմնակիցների տանը։

Այս պահին ԲՀԿ մի շարք պատգամավորներ հավաքվել են իրենց ղեկավարի տան մոտ։ Քիչ առաջ Facebook-յան Live-ի միջոցով նրանք տեղեկացրին, որ խուզարկությունը կապված է 2017թ. խորհրադարանական ընտրություններում ԲՀԿ կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկի հետ առկա ֆինանսական խնդիրների հետ։ Իրավապահ մարմինների գործունեությունը ԲՀԿ պատգամավորները որակեցին քաղաքական հետապնդում՝ նշելով, որ նման մեթոդներով իրենց հնարավոր չէ վախեցնել։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում