Սա քաղաքական ճնշում է, ամեն ինչի պատրաստ եմ, ամեն ինչ առաջարկել են, բայց ես ոչ մի բանի կարիք չունեմ, մինչև վերջ գնալու եմ. Գագիկ Ծառուկյան

Սա քաղաքական ճնշում է, ամեն ինչի պատրաստ եմ, ամեն ինչ առաջարկել են, բայց ես ոչ մի բանի կարիք չունեմ, մինչև վերջ գնալու եմ. Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԱյսօրվա այս պահը սարքած է քաղաքական է, ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ են անում, ուզում են վախեցնել, բայց ես այսօր ձեզ ասում եմ անբորայականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Այս մասին իր առանձնատան մոտ, խուզարկությունից հետո հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ամենակարևորը իմացեք՝ ինչ ուզում է մարդու գլխին սարքեն թե չսարքեն, պատրաստ եմ ամեն ինչի, այդ խաչը եղել է հնուց, 2015 թվականից: Այն ժամանակ էլ ամեն ինչ առաջարկել են չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են չեմ համաձայնել: Ես ոչ մի բանի կարիք չունեմ: Ամենակարևորը՝ ով ինչ խոսք տվել է, ինչ պարտավորություն վերցրել է իր վրա պետք է կատարի»,- ասաց նա:

Ծառուկյանն ընդգծեց՝ երկու տարի ամեն ինչ ձախողված է: «Ասել եմ՝ մարդիկ իրենց տեղերում չեն, անփորձ են և այսօր ամեն ինչ ձախողված է, այսօր ամեն օր ի վնաս է ժողովրդին, պետությանը. արտաքին, ներքին քաղաքականություն, սոցիալական տնտնեսական, առողջապահական համակարգը, ամեն ինչ ձախողված է: Համաճարակը դեկտեմբերից տարածվում է: Դեռևս մարտին եմ ասել, որ բավարար աշխատանք չի տարվում: Ժողովրդի մեծամասնութունը վարակված է, պետք է լուրջ աշխատանք տարվի, թեստավորեն բոլորին, բայց ոչ թեստ ունեն, ոչ էլ քայլ են կատարում, դա անգործության նշան է: Այո, քաղաքական ճնշում է, որ ձենները կտրեն, բայց մինչև վերջ գնալու եմ»,- հայտրարեց նա:

Նա հավելեց, որ հիմա մարզերի ԲՀԿ կառույցների պատասխանատուներին բոլորին տանում են, ինչպես 2015 թվականին էր, բայց բոլորն էլ պատրաստ են: Նա ևս մեկ անգամ նշեց, որ երկիրը ծանր վիճակում է, ընդգծեց, որ 3 ամիս հետո սով է լինելու, մարդիկ հացի փող չեն կարողանում աշխատել, բայց գույքահարկ են հավաքելու, դրսից ուղարկված փողերից են տոկոսներ պահելու: «Ես ասում եմ՝ անօրինական սարքած նստցնում են, թող անեն, բայց ով անօրինական սարքածին աջակցում է թող ոչ մի բան չմոռանա, որ դրա համար ինքը պատասխան է տալու ժողովրդի, պետության, իմ առաջ»,- հավելեց նա և նշեց, որ գնում է հարցաքննության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում