Խնդրում եմ ոչ ոք իմ հետևից չգա Շենգավիթ. Մելիքյան

Խնդրում եմ ոչ ոք իմ հետևից չգա Շենգավիթ. Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Ես հավաքը միայն դիտարկում էի ու կոչ էի անում չդիմադրել ու չձերբակալել պատգամավոը Արման Աբովյանին»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Իրավական ուղի» կազմակերպության հիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա միմյանց հետևող գրառումներ է կատարել, որոնք ներկայացնում ենք ստորև.

«Ինձ կոշտ ձերբակալեցին, ունեմ վնասվածքներ. ԼՐԱՑՈՒՄ. Թեթև է։ Բան չկա»,- գրել է Ռուբեն Մելիքյանը, այնուհետև նշել, որ ինքը հետևում էր հավաքին և կոչ էր անում չդիմադրել ու չձերբակալել պատգամավոր Արման Աբովրանին:

Մելիքյանը նաև փաստաբաններին խնդրել է այցելել բաժիններ. «Մի ձերբակալված կարծես ուշագնաց էր»։

Ավելի ուշ Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում խնդրում է, որ ոչ ոք իր հետևից չգնա Շենգավիթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում