Վաղն ԱԺ-ն կքննարկի Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Վաղն ԱԺ-ն կքննարկի Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԱզգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազից ստացել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ նրան ազատությունից զրկելու համաձայնության միջնորդագրեր։ Արարատ Միրզոյանը, մասնավորապես գրել է․

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկացնում եմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։

Հարցերն ընդգրկվել են հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում