Թուրքիան կարող է միանալ հակառուսական ծրագրին, եթե ՆԱՏՕ-ն կատարի իր պայմանը

Թուրքիան կարող է միանալ հակառուսական ծրագրին, եթե ՆԱՏՕ-ն կատարի իր պայմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Ermenihaber.amԹուրքիան առայժմ չի պատրաստվում իր աջակցությունը ցուցաբերել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների (Բալթիկա, Լեհաստան) պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի նոր ծրագրին։

Ծրագրի նպատակն է մեծացնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը նշյալ երկրներում։ Որոշ մասնագետներ համարում են, որ այդ ծրագիրն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ։

Ըստ գերմանական DPA լրատվամիջոցի՝ Անկարան իր հավանությունը կտա այդ ծրագրին միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն Սիրիայի քրդական ուժերին ներառի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական։ Անկարան վերջին տարիներին մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի քրդերի դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում