Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն Անկարայից ժամանել է Մոսկվա

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն Անկարայից ժամանել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր ժամանել է Մոսկվա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական ներկայացուցիչները հայտնել էին, որ Մոսկվա այցի ընթացքում Զարիֆը հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Բանակցությունները տեղի կունենան այսօր:

Զարիֆը ժամանել է Ռուսաստան Անկարայից, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նա իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայի հարցով Աստանայի գագաթնաժողովի նախապատրաստումը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին նախատեսված էր ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների այցը Թուրքիա, սակայն վերջին պահին այն հետաձգվեց՝ անհայտ պատճառներով։ ՌԴ պատվիրակությունը Թուրքիայում նախատեսում էր քննարկել մասնավորապես Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում