ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Արցախում է. Հանդիպել է նախագահի հետ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Արցախում է. Հանդիպել է նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը և պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը շնորհավորել է Օնիկ Գասպարյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նրա փորձը, արհեստավարժությունն ու գիտելիքները մեծապես կնպաստեն զինված ուժերի շարունակական զորացմանը, երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում նոր հաջողությունների արձանագրմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում