Ստեղծվել է մի իրավիճակ, երբ փորձագիտական զգալի պոտենցիալը պետական կառավարման համակարգից դուրս է. Արման Սաղաթելյան (Տեսանյութ)

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ փորձագիտական զգալի պոտենցիալը պետական կառավարման համակարգից դուրս է. Արման Սաղաթելյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Այսօր երկրում ստեղծվել է իրավիճակ, երբ փորձագիտական զգալի պոտենցիալը պետական կառավարման համակարգից դուրս է, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները» խորագրով քննարկմանն ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։

«Բազմաթիվ մասնագետներ, ովքեր ունեն և՛ գիտելիք, և՛ փորձ, նույնպես դուրս են պետական կառավարման համակարգից», – ասաց Արման Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է կայացրած որոշումներին և տեղեկատվական աշխատանքին, Սաղաթելյանը հիշեցրեց մարտի 16-ին ընդունած որոշումը, որում չափազանց մեծ տեղ էր հատկացված լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներին, արգելքներին։

«Այսինքն, առաջինն, ինչ արեցին, լուրջ անհանգստություն և դժգոհություն առաջացրեց լրատվամիջոցների և լրագրողների մոտ», – ասաց Արման Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում