Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը․ ուղիղ

Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը․ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: 14։54

Դատավորը ցանկացավ լսել Քոչարյանի այն կարծիքը, եթե դատարանը գրավ կիրառելու լինի, ապա ինչ չափի սահմաններում այն կարող է լինել, որը կկարողանա հաղթահարել պաշտպանական կողմը և ով է վճարելու: Երկրորդ նախագահը պատասխանեց, որ այս քրեական գործի շրջանակներում, ինչին ինքը տիրապետում է, կալանքի տակ է:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատավորին ասաց, որ այն հարցերը, որոնք ուղղվեցին Քոչարյանին, ենթադրում էին, որ երաշխավորները ևս պետք է ներկա գտնվեին, որին դատախազներից պատասխանեցին, թե այս առումով երաշխավորողների խոսքի անհրաժեշտություն չկա:

ՀՀ երկրորդ նախագահը լքեց դահլիճը՝ ելնելով առողջական խնդիրներից, քանի որ ըստ փաստաբանի՝ վատառողջ լինելու հետ մեկտեղ, Քոչարյանը դիմակով է, որը կարող է բարդացնել նրա առողջական վիճակը:

14։02

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության բավարարումը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Նախագահում է դատավոր Արսեն Նիկողոսյանը:

Հիշեցնենց, որ Առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:

Նշենք, որ Դատարանը նախորդ՝ հունիսի 15-ի նիստում, լսել էր երկրորդ նախագահի փաստաբաններին, այնուհետև նիստը հետաձգվել էր, քանի որ նիստին ներկա չէր Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը, ով ևս պետք է ներկայացներ իր վերաքննիչ բողոքը։

Նիստի ընթացքում փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկանք ներկայացրեց նախկին նախագահին նախկին վարչապետներ՝ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ կապող հարաբերությունների վերաբերյալ:

Քոչարյանը, խոսքի իրավունք ստանալով, ներակայացրեց.

«Ընդհանրապես նախագահ լինելու հանգամանքը ծանրագույն բեռ է ամբողջ կյանքի համար, որովհետև ամեն քայլ անելուց մտածում ես, թե ինչ կարգի արձագանք կարող է լինել, քանի որ հանրության խոշորացույցի տակ ես գտնվում:

Այն մարդկանց մոտ, որոնք ինձ ընդունում կամ չեն ընդունում, ձևավորված մի կարծիք կա, որ բոլոր դրական, բասացական կողմերով՝ խոսքի տեր մարդ եմ և երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել: Սա ինձ համար չափազանց մեծ արժեք ունի և ինձ համար, որքան տհաճ է, որ ես պետք է դատարանում կանգնեմ, փորձեմ բացատրել այս հանգամանքի կարևորությունը, դա այն բանն է, որ բացատրելու չպետք է լիներ, ուղղակի կենսագրությունս է»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Դատավորը նշեց, որ դատարանը ինչ էլ որոշի՝ յուրաքանչյուր հանգամանք հաշվի է առնելու և հարցրեց Քոչարյանին, թե երկու երկրների առաջին դեմք լինելով՝ ինչպես է պատկերացնում Քոչարյանը, արդյո՞ք կարող էր, որևէ մեկը դրժել նրա խոսքը, չլսել, չենթարկվել:

Երկորդ նախագահը պատսխանեց, որ նա մարդ է, որը յուրաքանչյուր բարեփոխումների, որոշումների որակը եկել են նրանից, որ իրար կարծիք են լսել, և ըստ նրա՝ եթե մեկը հակադրվում է մյուսի խոսքին, ապա դրանից հարգանքը միայն ավելանում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում