ԵԺԿ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից․ Դոնալդ Տուսկ

ԵԺԿ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից․ Դոնալդ Տուսկ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Հայաստանին։

Նա մասնավորապես գրել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

Նա նշել է, որ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին ՀԸԳՀ շրջանակներում՝ ցուցաբերելով քաղաքական կամք դրա ամբողջական վավերացման և իմպլեմենտացիայի համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում