ԲԴԽ նիստն ընդհատվեց. դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

ԲԴԽ նիստն ընդհատվեց. դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amԲարձրագույն դատական խորհրդի նիստը, որում քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործը, ընդհատվեց։

Դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, նշելով, որ ինքն Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի կրտսեր որդու քավորն է։ Բացի այդ, Մակյանը նշեց, որ ինքն ու Աթանեսյանը երկար տարիների ընկերներ են։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, թե բոլոր հիմքերն առկա են, որպեսզի Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ ներկայացնի։

Տիգրան Աթանեսյանը, սակայն, նշեց՝ չի կարծում, որ պետք է Մեսրոպ Մակյանի դիմումը մերժվի, քանի որ գործը վերաբերում է ոչ թե իրեն, այլ՝ դատավոր Ազարյանին։

Հիշեցնենք, որ դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:

Նիստի ընթացքում Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին՝ որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում