Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
18/06/2020 15:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերություններն ու կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:
Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կորոնավիրուսային պանդեմիայի շուրջ ստեղծված իրավիճակի և վարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին կողմերը նույնպես խոսել են», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում