Դատարանը շարունակում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը. ՈՒՂԻՂ

Դատարանը շարունակում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։

Դատարանի բակում հավաքվել են Ծառուկյանի աջակիցներն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։

Ծառուկյանն ավելի վաղ նշել էր, որ իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Նշենք, որ երեկ տեղի ունեցավ նույն միջնորդության վերաբերյալ նիստը, որը հետաձգվեց, քանի որ Ծառուկյանի պաշտպանները խնդրեցին հավելյալ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում