Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 87 դեպք

Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 87 դեպք

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2596 նոր դեպք, մահացել է 87 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:

«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2596 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 197.647 մարդ, ապաքինվել՝ 156.991-ը», – ասել է նա IRINN-ի եթերում:

Մահացածների ընդհանուր թիվը հասել է 9272-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում