Դատարանը շարունակում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը. ուղիղ

Դատարանը շարունակում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը. ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԵս այսօր կարող եմ ևս մեկ անգամ հաստատել, որ սա շինծու գործ է, որն իմ ելույթից հետո է եղել: Այսօր երկիրը պահվում է ֆեյքերով: Այս մասին այսօր դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ միջնորդության նիստը դեռ չի ավարտվել, դեռ քննվում է:

Ծառուկյանը հիշեցրեց, որ այս գործընթացը սկսվել է իր քաղաքական հայտարարությունից հետո, թե Կառավարությանը կազմը պետք է 100 տոկոսով փոխվի՝ տեսնելով երկրի ծայրահեղ վիճակը:

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանը խորհդրակցական սենյակ է գնացել ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Ըստ փաստաբանի՝ չի ապահովվում այն երաշխիքը, որով դատավորի ընտրությունը պետք է պատահականության սկզբունքով լինի, սակայն դատարանը ընտրել է իր նախընտրած դատավորին:

Սարգսյանը շեշտեց, որ ողջամիտ ժամկետ են ուզել լիարժեք պաշտպանվել կարողանալու համար: «Այս պահին բուն կալանքի քննությանը դեռ չենք հասել: Դատարանի պատասխանը մոտ 2-3 ժամից կլինի»:

«Նիստից հետո ես այնպիսի աղաղակող փաստեր կներկայացնեմ, ըստ որոնց՝ ամեն ինչ մանրակրկիտ ծրագրված է եղել շատ ավելի վաղուց և Ծառուկյանի հայտարարությունից սկսած այդ թեման զարգացել է ժամ առ ժամ, օր առ օր: Իրենց ասած ապացույցները դեռ փետրվարից առկա են եղել, բայց դրանք հանցագործության համար բավարար չեն համարել, որովհետև այդպիսին չեն հանդիսանում, բայց հանկարծ 4 ամիս հետո նույն ապացույցը, պարզվում է, հանդիսանում է հանցանք»,– ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ միջնորդության քննարկումից առաջ չի կարող այլ բաներ ասել, դրանից հետո ժամանակ կունենա հարցերին պատասխանել:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում