Սերգեյ Լավրովը Բելգիայում նվերներ է ստացել (լուսանկարներ)

Սերգեյ Լավրովը Բելգիայում նվերներ է ստացել (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սերբիա կատարած այցի ժամանակ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչից գինի և ծխախոտատուփ (պորտսիգար) է նվեր ստացել, իսկ իր պաշտոնակից Իվիցա Դաչիչից՝ կիթառ:

Ինչպես հայտնում է EADaily-ն, Բելգրադում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարարն ու Սերբիայի նախագահը խորհրդանշական նվերներ են փոխանակել: Լավրովը Տրետյակովսկայա պատկերասրահի մասին գիրք է նվիրել, իսկ Վուչիչը, իր հերթին, ռուս նախարարին գինու հավաքածու և ծխախոտատուփ է հանձնել:

«Սերբիական գինի և ծխախոտատուփ թանկագին ընկերոջ համար»,– իր ինստագրամյան էջում գրել է Վուչիչը:

Սերբ նախարարը ռուս գործընկերոջից անվանական բարձրախոս է ստացել: Դաչիչն էլ, որը հայտնի է երաժշտության հանդեպ իր սիրով, Լավրովին կիթառ է նվիրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում