Վենետիկի հանձնաժողովը արձանագրեց, որ իշխանությունները չեն կարող ազատել ՍԴ դատավորներին

Վենետիկի հանձնաժողովը արձանագրեց, որ իշխանությունները չեն կարող ազատել ՍԴ դատավորներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՎենետիկի հանձնաժողովը, պատասխանելով ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումին, ընդունել է խորհրդատվական կարծիք (amicus curiae)` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ իր անդամ պետությունների մեծ մասից ստացված նյութը ցույց է տալիս զգալի տարբերություններ հասցեագրված հարցերում, այդ իսկ պատճառով, այս amicus curiae-ում բերված եզրակացությունները միայն պայմանական են:

Նշվում է, որ տարբեր երկրներում ազգային սահմանադրությունները և օրենսդրությունը տարբեր են, թե ինչպես են նրանք կարգավորում սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունները: Անդամ պետություններում, որտեղ կան այդպիսի իրավախախտումներ և հիշատակվում են սահմանադրության մեջ, դրանք հաճախ սահմանում են ուժային և անօրինական Սահմանադրության փոփոխությունը՝ որպես այս հանցագործության տարր, և դա վերաբերում է Սահմանադրությանն ամբողջությամբ։

Մյուսները բացահայտորեն վերաբերում են սահմանադրական կարգը հարգելու պարտականությանը, սակայն, առանց այն սահմանելու։ Այնուամենայնիվ, կարծես թե գոյություն չունեն կանոնադրական դրույթներ, որոնք պարունակում են բացահայտ հղում սահմանադրության հատուկ հոդվածներին:

Այնուամենայնիվ, շատերը քրեական օրենսգրքերով/օրենսդրությամբ նախատեսված դրույթներով ենթադրաբար վերաբերում են Սահմանադրությանը՝ վկայակոչելով սահմանադրական սկզբունքներ, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը և ընտրությունները կամ հղում որոշ սահմանադրական հաստատությունների, ինչպիսին է խորհրդարանը:

Այսպիսով, այստեղ, թվում է, թե «սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների մասով չկան բացահայտ հղումներ սահմանադրություններին», սակայն, կարելի է եզրակացնել, որ կան անուղղակի ու ակնարկող հղումներ։

Սահմանադրական կարգ հասկացությունները, սահմանադրական կարգը տապալելը, իշխանության բռնազավթումը որպես այդպիսին կարծես չի սահմանվում անդամ պետությունների մեծ մասի սահմանադիր դրույթներում:

Նշվում է, որ սահմանադրական կարգի, սահմանադրական կարգի տապալման, իշխանության բռնազավթման հասկացությունների վերաբերյալ նախադեպային իրավունքի պակաս կա։ Սա էլ իր հերթին ցույց է տալիս, որ չկա լավագույն փորձ՝ կապված այն փաստական հանգամանքների հետ։

Քրեական օրենքների հետադարձ կիրառման արգելքի և օրենքում հանցանքի բավարար չափով հստակ և ճշգրիտ սահմանման պահանջին, ինչպես նաև սահմանադրական կարգի և սահմանադրական կարգերի տապալման հայեցակարգերի ոչ հստակ լինելու քննադատությունը կարող է մեղմվել այն բանի գիտակցմամբ, որ թվում է թե Վենետիկի հանձնաժողովի անդամ երկրներում կա ըմբռնում, որ այդ հայեցակարգերը մնան չսահմանված կամ ոչ ճշգրիտ։

Ուստի, ոչ մի եզրակացություն չի կարելի անել՝ թե ինչը կարող է լինել լավագույն փորձը՝ իրավական որոշակիության տեսանկյունից:

Այդուհանդերձ, այս սկզբունքի և համաչափության սկզբունքի տեսակետից հիմնավոր է թվում միայն ակնկալելը, որ ինչքան ավելի լայն է ձևակերպված սահմանադիր դրույթը, այնքան ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել մեղադրյալի անհատական ազատություններին և հիմնական իրավունքներին: Նման դրույթ պետք է մեկնաբանվի նեղ՝ հաշվի առնելով dubio pro reo-ում սկզբունքը:

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանի Սահմանադրական դատարանին։

Ամբողջական կարծիքին կարող եք ծանոթանալ հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում