AM | RU
USD
EUR
RUB

Մենք հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի. Արցախի նախագահ

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ այսօր Երևանում մեկնարկել է ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որին ներկա են նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ՝ Արթուր Թովմասյանը ու Արարատ Միրզոյանը:

«Հայոց միացյալ հայրենիքն այսօր ապրում է աննախադեպ անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչը պայմանավորված է առաջին հերթին կորոնավիրուսի հարուցած անորոշություններով, իսկ անորոշությունն ինքնին գլխավոր անվտանգային սպառնալիքն է ամենուր: Ի թիվս սովորական դարձած երկարաժամկետ ռիսկերի, այժմ մենք պարտավոր ենք ոչ միայն արդյունավետ կերպով պաշտպանել հանրության կյանքն ու առողջությունը, այլ նաև՝ չեզոքացնել առկա իրավիճակով պայմանավորված կողմնակի ռիսկերը բոլոր բնագավառներում: Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում ներդաշնակ ու միասնական աշխատանքը բոլոր հնարավոր սուբյեկտների միջև՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների գերատեսչություններից մինչև քաղաքացիներ ու տարբեր բնույթի կազմակերպություններ: Վստահ եմ՝ միայն պետական լիազոր մարմինների արդյունավետ համակարգմամբ ու հասարակության հավաքական ջանքերով մենք կկարողանանք դիմագրավել առկա մարտահրավերները՝ միևնույն ժամանակ օգտվելով ճգնաժամի ընձեռած հնարավորություններից»,- ասել է Արցախի նախագահը։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ կորոնավիրուսի անտեսանելի սպառնալիքի դեմ պայքարելիս չպետք է թուլացնել զգոնությունը հատկապես Ադրբեջանից բխող տեսանելի վտանգի հանդեպ:

«Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ գոյաբանական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի ողջ բնակչության նկատմամբ: Կողմնակից լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ մենք միևնույն ժամանակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի: Լինելով մեկ միասնական հայրենիքի և նույն անվտանգային համակարգի անբաժանելի մասերը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը: Դա ենթադրում է միասնական ջանքերով և՛ ռազմական ներուժի շարունակական բարելավում, և՛ սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացում, և՛ արտաքին քաղաքական լայն գործիքակազմի կիրառում հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պատշաճ պաշտպանության նպատակով, և՛, ինչու՞ չէ, տեղեկատվական կամ հոգեբանական անվտանգության պատշաճ երաշխավորում»,- նշել է Հարությունյանը։

Արցախի նախագահն ընդգծել է, որ անվտանգության փոխազդող համակարգի գլխավոր հենասյուներից մեկն էլ պարենային ու էներգետիկ անվտանգությունն է, որտեղ ևս ձեռքբերումները նշանակալի են։

«Սակայն նոր անելիքներ միշտ կան՝ միջավայրային մարտահրավերների և մեր նպատակների ու հնարավորությունների դինամիկ փոփոխությանը զուգահեռ: Մեր խնդիրն է ապահովել հնարավորինս ինքնաբավ ու ճկուն պարենային ու էներգետիկ համակարգ բոլոր իրավիճակների համար՝ երաշխավորելու համար ռազմական ու սոցիալ-տնտեսական անվտանգության ամրությունն ու կայունությունը: Այդ և մի շարք այլ առումներով ռազմավարական նշանակություն ունեն նաև ենթակառուցվածքները, և ուրախ եմ, որ համատեղ արդեն մեկնարկում ենք Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ մայրուղու շինարարությունը»,- ասել է նա։

Արցախի նախագահի խոսքով՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կամ հայոց միացյալ հայրենիքը խնդիր ունի շարունակաբար բարելավել իր ռազմավարական դիմադրողականությունն ու ազդեցությունը առկա և գալիք անվտանգային միջավայրերում, որպեսզի կարողանա արդյունավետորեն դիմագրավել բազմոլորտ, բազմաշերտ, բազմապիսի և բազմաժամկետ մարտահրավերները։

«Այդ պատասխանատու գործառույթը դրված է առաջնահերթորեն անվտանգության խորհուրդներում ընդգրկված կառույցների վրա, ուստի մենք պարտավոր ենք կիրառել բոլոր արդյունավետ ձևաչափերն ու մեթոդները մեր համազգային առաքելությունը պատվով կատարելու համար», - հավելել է Արցախի նախագահը։

Լրահոս
Թրամփը նշել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը ԱՄՆ հայտարարությունները հիմնված են իրադրության վերլուծությունների և նրանց տիրապետած տեղեկատվության վրա Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Սերժ Սարգսյանը կանխատեսում էր Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու հավանականությունը. Աշոտյան ՀՅԴ. Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը «Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց. ՊԲ ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով. Մադաթյան Վաղվանից ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ Ծառուկյանի կալանքը խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու աղմուկը․ Արթուր Ղազինյան Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը, որոնք կայացնում են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ․ Էլինար Վարդանյան Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կտրուկ աճել են ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին. Աբրահամյան Իշխող քաղաքական ուժը իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ. Չալաբյան «Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր բեմադրություն լինել». ՌԴ ԱԳՆ Սահմանադրական դատարանի նախահագի ընտրության ժամկետների վերաբերյալ «Հրապարակ»․ Նորայր Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել․ նա ծանր է տարել իր դեմ իրականացվող իրավական գործընթացը Դու այլեւս ոչինչ չես կարող, Նիկոլ. Աշոտյան «Ժողովուրդ»․ Բնակարանային շուկան ՀՀ-ում պասիվացել է. գործարքները նվազել են «Ժողովուրդ»․ Նոր զարգացումներ՝ Սնանկության դատարանում Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ նախօրեին կառավարության քննարկումից Ուկրաինայում օդանավ է կործանվել. Զոհեր կան «Հրապարակ». ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձևավորվել, որ կարող են անվերջ նախագահ չընտրել, և դատարանը պարալիզացվի «Հրապարակ». ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 26 Փաշինյանը դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին` ասելով՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա. Արթուր Դանիելյան Տիգրան Ուլիխանյանը վայր կդնի մանդատը Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի Գագիկ Ծառուկյանին կալանավորենք, որ չխոչընդոտի. Երեմ Սարգսյան Կառավարությունում քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը Ֆրանսահայ բժիշկը ահազանգում է․ թույլ չեն տալիս՝ դեղերը հասնեն Արցախ Կասկադում քանդել են բեյրութահայի 5 տարվա սրճարանը (տեսանյութ) Տեսա՞ք, թե ինչ է բանակցել, տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքում ինչ դավաճանության է գնացել. Միհրան Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan