Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում «մայդանի» խափանման մասին

Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում «մայդանի» խափանման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետության իշխանություններին հաջողվել է խափանել երկրում իրավիճակն ապակայունացնելու ծրագիրը:

«Վերջին մի քանի օրերի իրավիճակին հետևելով՝ ես տեսնում եմ, որ ակտիվացել են կոնկրետ ուժեր, որոնք սկսել են ինտենսիվ գործել երկրում իրավիճակը ցնցելու համար: Մենք դա դիտարկել ենք…վաղուց: Ամեն դեպքում մեզ հաջողվել է կատարել որոշ քայլեր և խափանել Բելառուսում իրավիճակն ապակայունացնելու, երկիրը «մայդանի» բերելու մեծ ծրագիրը», – Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է «Sputnik»-ի բելառուսական ծառայությունը:

Նախագահը նշել է, որ հաջողվել է պատռել ոչ միայն Բելառուսում գործող տիկնիկների, այլև նրանց ստեղծողների դիմակները, որոնք Բելառուսից դուրս են:

Լուկաշենկոյի կարծիքով՝ այժմ ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի քաղաքական հետաքրությունները կենտրոնացել են Բելառուսի վրա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում