Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ

Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից՝ նշելով, որ այն հոդվածով, որով նա մեղադրվում է, չի հավատում, որ կալանավորելու, ձերբակալելու խնդիր կլինի: Նա տեղեկացրեց, որ դատարանը գնացել է խորհրդակցության սենյակ. որոշումը կլինի կիրակի:

«Ուզում եմ միայն մի հայտարարություն անել, եթե երկիրում այս համաճարակի տարծման, աղքատության, տնտեսական անկման մեջ ես եմ մեղավոր, ապա պատրաստ եմ այդ պատիժը կրելու, բայց էլի եմ ասում՝ ինձ համար շատ զարմանալի է այս ամենը: Պատմության մեջ չկա օրինակ, որ այս ընտրակաշառքի հոդվածով մարդ կալանավորեն»,- ասաց նա:

Հարցին, թե Ծառուկյանի հետ առնչվող մարդկանց հետ կապված վաղուց կային քրեական գործեր, սակայն ինչո՞ւ այդ ժամանակ էլ Ծառուկյանը չէր ասում, որ դա ևս քաղաքական հետապնդում է, Ծառուկյանը պատասխանեց, որ կասկածում էր, բայց իրավունք չուներ արտահայտելու։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության հարցը:

Հիշեցնենք նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, քրեական գործը ընտրակաշառք բաժանելու հիման վրա է:

Ծառուկյանն ավելի վաղ նշել էր, որ իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում