ՀՀ ԿԲ նախագահն ու Արցախի նախագահը հանդիպել են

ՀՀ ԿԲ նախագահն ու Արցախի նախագահը հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀունիսի 19-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի տնտեսության զարգացման հարցում առևտրային բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների դերին:

Կողմերը կարևորել են ֆինանսաբանկային ոլորտում գործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում