ԱՄՆ-ում ցուցարարները տապալել են Ջորջ Վաշինգտոնի հուշարձանը (տեսանյութ, լուսանկարներ)

ԱՄՆ-ում ցուցարարները տապալել են Ջորջ Վաշինգտոնի հուշարձանը (տեսանյութ, լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ցուցարարները տապալել են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի հուշարձանը, հաղորդում է CBS-ը։

Նշվում է, որ սկզբում ցուցարարների մի փոքր խումբ ԱՄՆ դրոշը նետել է հուշարձանի վրա և այրել այն։

Իսկ երբ բողոքի ցույցի մասնակիցների թիվն ավելացել է, նրանք տապալել են Վաշինգտոնի արձանը և արձանի վրա ներկերի օգնությամբ գրել «1619»՝ Ամերիկայի տարածք առաջին ստրուկների ժամանման տարեթիվը։

Նշենք, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ցուցարարները շարունակում են հուշարձաններ ապամոնտաժել։

Աելի վաղ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ցուցարարներն ապամոնտաժել էին իտալացի ճանապարհորդ, հայտնագործող և գաղութարար Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանը և այն լիճը նետել՝ պատվանդանի վրա թողնելով «Կոլումբոսը ցեղասպանություն է մարմնավորում» գրառումը, իսկ Մեծ Բրիտանիայում ցուցարարները պղծել էին նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուշարձանը: Ցուցարարները ներկի օգնությամբ ջնջել էին Չերչիլի ազգանունը՝ այն փոխարինելով «ռասիստ էր» գրությամբ։

Group topples George Washington statue in NE Portland | KOIN.com

George Washington Statue Vandalized On 22nd Night of Protests | KXL

Protesters in Portland burn US flag and draped it around a - Caymans

Հետևեք մեզ նաև Telegram-ում