ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հիվանդանոցում է. պաշտպան

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հիվանդանոցում է. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մնուկյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Հրանտ Անանյանը:

«Դատական նիստը ժամը 5-ին ենք սկսել, երկու ժամ նիստը ընթանում էր, ելույթներ ունեցանք ես և գործընկերս, ներկայացնում էիքն փաստարկներն ու հակափաստարկները, բավականին նյութ ներկայացրեցինք, ելույթի հերթը հասավ պարոն Մանուկյանին, որ խոսք ասի, ինքնազգացողութունը վատացավ, շտապօգնություն կանչեցինք, չեկավ, ուշանում էր, վիճակը վատթարանում էր, նիստն ընդհատվեց, իրեն հարազատները տեղափոխեցին հիվանդանոց»,- տեղեկացրեց նա:

Ինչ վերաբերում է այս պահին նրա առողջական վիճակին, պաշտպանը նշեց, որ որքանով տեղյակ է վիճակը կայունացնում են հիմա, առաջին անհրաժեշտ գործողություններ են կատարում: «Կտրուկ իրավիճակ չունենք, կայունացնում են վիճակը, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Առողջական խնդիրը սրտի հետ է կապված»,– ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում