Ե՞րբ կբացի Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանը

Ե՞րբ կբացի Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս ունի, որ մինչև օգոստոս Ռուսաստանում կբարելավվի կորոնավիրուսով վարակի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը, ինչը հնարավորություն կտա բացել ցամաքային սահմանը «Կազբեգի – Վերին Լարս» անցակետում:

«Մենք զրուցում ենք ռուսական կողմի հետ: Սահմանի բացումը կախված է համաճարակաբանական իրավիճակից: Լավ կլինի, որ մենք կարողանայինք բացել սահմանը Ռուսաստանի հետ օգոստոսին, ամռան վերջին», – ասել է Աբաշիձեն շաբաթ ТАСС-ի հետ զրույցում:

Կազբեգի – Վերին Լարսը վրաց-ռուսական սահմանի միակ ակտիվ անցակետն է: Այն փակվել է մարտի 16-ից` նոր կորոնավիրուսային վարակի պանդեմիայի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում