Արցախի նախագահը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել

Արցախի նախագահը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել։

«Երևանից վերադառնալիս քիչ առաջ «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, ինչպես կարգն է, ես էլ հանձնեցի Covid-19-ի արագ թեսթ, և արդյունքը բացասական էր:

Սա կարևոր կարգ է Covid-19-ի տարածումը հնարավորինս կանխարգելելու գործում, և ՀՀ-ից Արցախ մուտք գործող ոչ մի անձ չպետք է շրջանցի այս միջոցառումը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ էր հանձնել, պատասխանը բացասական էր եղել, ապա հանձնել է նաև PCR թեստ, որի պատասխանը կրիին բացասական էր եղել։

Հարությունյանը թեստ էր հանձնել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հաստատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների մոտ։

Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Երևանում էր և հանդիպում էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում