«Իմ քայլ»-ից Համազասպ Դանիելյանի հայտարարագիրը

«Իմ քայլ»-ից Համազասպ Դանիելյանի հայտարարագիրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ներկայացրել է 2019 թվականի տարեկան հայտարարագիրը:

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:

Համազասպ Դանիելյանը 2014-ին երկու բնակարան է գնել Երևանի Ավան վարչական շրջանում, միանձնյա սեփականատեր է, 2017-ին հողամաս է ձեռք բերել Կոտայքում՝ Առինջում, միանձնյա սեփականատեր է, 2009-ին Ավանում բնակարան է ժառանգություն ստացել՝ համատեղ սեփականատեր է, 2017-ին բնակարան է գնել Վրաստանի Բաթումի քաղաքում, միակ սեփականատերն է:

Հայտարարատու տարում, երբ արդեն Համազասպ Դանիելյանը պատգամավոր էր, 2019-ի օգոստոսի 16-ին կրկին բնակարան է գնել Բաթումում, միակ սեփականատերն է: Բնակարանի արժեքը կազմել է 37 հզր 850 դոլար:

2015-ին ձեռք է բերել Nissan մակնիշի 2003 թվականի արտադրության մեքենա:

Փոխառություններից Համազասպ Դանիելյանը ստացել է 720 հզր դրամ, 10 հզր եվրո և 1240 դոլար եկամուտ:

Հանձնած և վերադարձրած ավանդներից «Իմ քայլի» պատգամավորը տարվա վերջին հայտարարագրել է 13 հզր դոլար, մոտ 3 մլն դրամ, 14 հզր 660 եվրո:

Բանկային հաշվին հայտարարագրել է 1 մլն 672 հզր դրամ, որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 110 լարի, 300 եվրո, 70 դոլար, 5200 ռուբլի, 410 հզր դրամ:

ԱԺ-ից որպես աշխատավարձ ստացել է 9 մլն 420 հզր դրամ:

2018-ի հայտարարագրում պատգամավորը ներկայացրել է երեք բնակարան, որոնք հասցեները` ըստ նախորդ կանոնակարգի, նշված չեն եղել, այս հայտարարագրում պատգամավորը նշել է հինգ բնակարան, որից միայն Բաթումի երկրորդ բնակարանն է ձեռք բերել 2019-ին, չորրորդ բնակարանի մասին նախորդ հայտարարագրում լուր չի եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում