Մինասյան. Ռ. Քոչարյանի գործով մեղադրող կողմը փորձում է մանիպուլյացիաների միջոցով հստակ մոտեցումը նենգափոխել

Մինասյան. Ռ. Քոչարյանի գործով մեղադրող կողմը փորձում է մանիպուլյացիաների միջոցով հստակ մոտեցումը նենգափոխել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ չկա այնպիսի ձևակերպում, ինչպիսին առկա է հայաստանյան օրենսդրությունում: Լրագրողների հետ հարցազրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Սահմանադրական դատարանն իր հարցման մեջ նշել էր՝ արդյոք միջազգային պրակտիկայում առկա է այնպիսի ձևակերպում, ինչպիսին հայաստանյան ձևակերպումն է, երբ Քրեական օրենսգրքով պատժելի արարք են համարվում այն գործողությունները, որոնք սահմանադարական կարգի շրջանակում կոնկրետ հղում են տալիս սահմանադրության կոնկրետ հոդվածների։

Երկրների մի մասում ուղղակի պաշտպանվում են սահմանադրական արժեքները, մյուս մասում՝ այլ սկզբունքները։ Հետևաբար չկա այդպիս ձևակերպում ինչպիսին առկա է հայաստանյան օրենսդրության մեջ»,- նշել է Ա. Մինասյանը։

Նրա խոսքով, Վենետիի հանձնաժողովը հստակ դիրքորոշում է ցուցաբերում, որ եթե որևէ դրույթի մեկնաբանությունն այնքան լայն է, որ կանխատեսելիության ճշգրտության առումով անձը չի կարող իր իրավունքները հստակորեն պատկերացնել, ապա պետք է մեկնաբանվի մարդու իրավունքների տեսանկյունից:

Ա. Մինասյանը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, երբ խոսվում է սահմանադարական կարգի տապալման մասին, անպայման պետք է նկատի ունենալ մի շարք անհրաժեշտ գործողություններ, որոնք ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածում իրացված չեն։

Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ, ըստ իրեն, ավելի առարկայական է մեր իրականության մեջ հետևյալը. «Խոսքն այն մասին է, որ, օրինակ, մեղադրող կողմը ներկայացնում է մեղադրանք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ նրա՝ արտակարգ դրություն մասին մտցնելու հրամանագիրն ապօրինի է։ Սա ոչ միայն իրավական տարրական սկզբունքի, պարզ տրամաբանության ոտնահարում է։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը համարվում է նորմատիվ իրավական ակտ։ Համաձայն թե 2008 թվականին գործող Սահմանադրության, թե 2015 թվականի փոփոխություններով, նախագահի նորմատիվ իրավական ակտը կարող է միայն ու միայն անվավեր ճամաչել Սահմանադրական դատարանը։ Ստացում է, որ Հատուկ քննչական ծառայությունը կամ դատախազությունը կարող են իրենց իրավունք վերապահել ապօրինի համարել մի ակտ, որն ի սկզբանե Սահմանադրության ուժով օրինական է։ Ըստ էության, իրենք, փաստորեն, ոտնահարում են հիմնարար սկզբունքներից մեկը, դուրս են գալիս իրենց լիազորությունների շրջանակից»։

ՀՅԴ-ական գործչի խոսքով, եթե դիտարկում են այս գործի թե քաղաքական, թե հանրային ընկալման համատեքստը, արդեն ավելի ամբողջական է դառնում, թե ինչու է մեղադրող կողմը և անձիք, ովքեր ամեն գնով փորձում են այս երևույթի մեջ դատապարտված տեսնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փորձում են մանիպուլյացիաների միջոցով հստակ մոտեցումը նենգափոխել, ներկայացնել այլ ձևաչափով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում