Պեսկովը հայտնել է, թե ինչ հարց է հուզում Պուտինին ԱՄՆ-ի հետ հարաբերություններում

Պեսկովը հայտնել է, թե ինչ հարց է հուզում Պուտինին ԱՄՆ-ի հետ հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհանգստացնում է համատեղ պայմանավորվածություններին ամերիկացի գործընկերների հավատարմության հարցը՝ պայմանավորված ԱՄՆ-ում տիրող անկարգություններով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Մեծ խաղ» ծրագրի եթերում:

«Պուտինին անհանգստացնում է, թե որքանով կարելի է վստահել քաղաքական մարտահրավերների շուրջ պայմանավորվածություններին, որքանով կարելի է կանխատեսել իր քաղաքական գործընկերոջ՝ այս դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները: Պուտինին անհանգստացնում է այնպիսի քայլերի նախաձեռնությունը, որոնք ոչ միայն թույլ կտան մեր երկկողմ հարաբերությունները դուրս բերել այս ահավոր վիճակից, այլև թույլ կտան չմերկացնել համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ իրավասու չէ գնահատական տալու ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ դա Վաշինգտոնի ներքին գործն է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը՝ կապված ռասայական խտրականության և ոստիկանական դաժանության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում