Իշխանությունները կազմաքանդել են իրավական կարգը և կատարել պետական մասշտաբի մի քանի հանցագործություններ. Ղազինյան

Իշխանությունները կազմաքանդել են իրավական կարգը և կատարել պետական մասշտաբի մի քանի հանցագործություններ. Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, FacebookՄեծ հաշվով ինձ արդեն չի հետաքրքրում, թե ինչ են պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանն ու իր կողմից հավաքագրված խումբը։

Նրանք արդեն վաղուց անցել են թույլատրելի բոլոր սահմանները, կազմաքանդել են իրավական կարգը և կատարել պետական մասշտաբի մի քանի հանցագործություններ։

Ինձ տվյալ իրավիճակում ավելի շատ հետաքրքրում է նախ խորհրդարանական ընդդիմության, ապա նաև նախագահ Արմեն Սարգսյանի գործողությունները։

Խորհրդարանական ընդդիմությունն ունի սահմանադրական լիազորություն՝ մեկ հինգերորդով դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան։ Սա եզակի շանս է Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան կուսակցությունների համար ապացուցել, որ իրենք իրական ընդդիմություն են, գնալու են մինչև վերջ և վճռական պահին դիմակայելու են իշխանության բացահայտ ապօրինի գործողություններին։

Նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին կանդրադառնամ այս ապօրինի օրենքի ընդունումից և նրա իրավասության ներքո հայտնվելուց հետո։

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում