Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՍահմանադրական դատարանի հրապարակել է ՍԴ նիստերի ժամանակացույցը, որտեղ երևում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը կքննվի ս/թ հուլիսի 7-ին։

ՍԴ որոշման տեքստում, մասնավորապես, նշված է.

«1․ Հաշվի առնելով, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝սահմանադրությունը համապատասխանում է հարցը որոշելուվերաբերյալ» գործը և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավաասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի առաջին մասի՝ Սահմանադրությունը համապատասխանության հարցը որոշելու գործը» վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի, նշված գործեը միավորել և քննել դատարանի նույն նիստում։

2․ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործի դատաքննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 11-ին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում