Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել. ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել. ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՍահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը փաստում են, որ.

– օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքն և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը,

– օգտվելով երկիրը համակած կորոնավիրուսի հաղթահարման պատրվակով հայտարարված արտակարգ դրությունից, քաղաքական իշխանությունը անթաքույց կերպով կայացնում է Սահմանադրության իրար հավասարակշռող երեք ճյուղերից մեկի՝ դատական համակարգի առանցքային դերակատարություն ունեցող Սահմանադրական դատարանը զավթելու որոշում, ինչը առերևույթ առաձնապես ծանր հանցագործության տարրեր է պարունակում:

– Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել:

– Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած հակասահմանադրական որոշումները անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Սահմանադրական դատարանում: Այս առումով ողջունում ենք «Բարգավաճ Հայաստան»/Բարգավաճ Հայաստան Կուսակցություն խորհրդարանական խմբակցության դիրքորոշումն ու նախաձեռնությունը, հորդորում ենք «Լուսավոր Հայաստան»/ Լուսավոր Հայաստան խորհրդարանական խմբակցությանը միանալ այս նախաձեռնությանը:

Դիմում ենք հանրապետության նախագահին, որպես պետության գլուխ, նշված հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիքորոշում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում