«Իրատես». Ի սկզբանե Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու «իդեա-ֆիքսն» իրականացնելն անհնար է համարվել

«Իրատես». Ի սկզբանե Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու «իդեա-ֆիքսն» իրականացնելն անհնար է համարվել

«Ասում են, թե ի սկզբանե Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու իդեա-ֆիքսն իրականացնելը անհնար են համարել, նույնիսկ հսկիչ դատախազը գլխավոր դատախազին ասել է, որ հիմքերն ահավոր թույլ են:

Սակայն գլխավոր դատախազը գործը «կարել», մտել է խորհրդարան, զուգահեռ էլ «Իմ քայլը» խմբակցության ֆրակցիայի ղեկավարությունը լուրջ կոմպրոմատային աշխատանք է տարել «անհնազանդ» իմքայլականների նկատմամբ, փորփրել բոլորի անցյալը` մտնելով անձնական կյանք, հարազատներից մինչև «կերած» գրանտներ, «սխալ օրակարգով» լուծարված ընկերություններ, հյուրանոցային բիզնեսներ:

«Անհնազանդներից» շատերի մասով կոմպրոմատներ չեն գտնվել, վերջիններիս մանդատները վայր դնելու հեռանկարով են սպառնացել: Ծառուկյանին չկալանավորելուց հետո իմքայլականները նեղ շրջապատում իրենց տագնապն են արտահայտում այդ և սպասվող ՍԴ հակասահմանադրական քվեարկության և ապագա պատասխանատվության առնչությամբ:

Ի դեպ, շատերն են նկատել, որ «Իմ քայլի» շատ կարկառուն անդամներ չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանի պաշտպանությանն ուղղված ֆեյսբուքյան արշավներին. ոչինչ չեն գրառում իրենց էջերում»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում