«Իրատես». Իշխանական խմբակցությունը դժգոհ է Ռուստամ Բադասյանից

«Իրատես». Իշխանական խմբակցությունը դժգոհ է Ռուստամ Բադասյանից

«Իմ քայլը» խմբակցության՝ նախորդ շաբաթվա ավարտին տեղի ունեցած նիստի ժամանակ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրակարգում է եղել նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարցը:

«Իրատեսի» տեղեկություններով՝ իմքայլականներին խստագույնս անհանգստացնում է այն հանգամանքը, որ դատաիրավական ոլորտում իշխանությունը մեկը մյուսի հետևից ձախողումներ է գրանցում: «Ձախողում ասվածը, իհարկե, իշխանության դիտանկյունով է ձախողում: «Իմ քայլի» ներկայացուցիչները որևէ կերպ «մարսել» չեն կարողանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ձևի փոփոխությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու հանգամանքը, ինչպես նաև ՍԴ-ի մասով Վենետիկի հանձնաժողովից ոչ միանշանակ, ինչ-որ տեղ անգամ քննադատող եզրակացությունը:

Եվրոպացիներին հունից հանել է նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները, չսպասելով հանձնաժողովի եզրակացությանը, շրջանառության մեջ են դրել ՍԴ-ի մասին նախագիծը»,- ասաց մեր զրուցակիցը:

Արշալույսները խաղաղ չեն նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչների համար: Իշխանության վերնախավը մեղադրական հարցապնդումներ է հղում պատգամավորներին, թե ինչպես է ստացվում, որ օրենսդրական գրեթե ոչ մի նախաձեռնություն առանց քննադատության, սահուն չի անցնում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում