Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418, մահվան՝  21 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 21,006-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 372 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Հունիսի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 126 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 498-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1013 է, ընդհանուր առողջացածներինը՝ 10,144, փաստացի բուժվողներինը՝ 10,364 (մեկ օրում ավելացել է 616 -ով): Մեկ օրում թեստավորվել է 1274 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 98117 քաղաքացի:

Առողջապահության նախարարությունը մահացած պացիենտների վերաբերյալ հայտնում է, որ նրանք եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում