Արցախում կորոնավիրուսային վարակի վեց նոր դեպք է հաստատվել
23/06/2020 11:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին, 1-ն էլ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կորոնավարակն առայսօր հաստատվել է 103 քաղաքացու մոտ, որից առողջացել են 65-ը: Այս պահին մեկուսացված է 74 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1688 թեստավորում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում