AM | RU
USD
EUR
RUB

Սահմանադրական փոփոխությունները՝ ԱՆԿԵՂԾ օրակարգ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: 2015-ին, երբ ողջ ընդդիմադիր դաշտը համախմբվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ, և փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ էին, ընդդիմադիր պատգամավոր Ն. Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ։ Միայն իրեն հասկանալի պատճառներով։

2020-ին վարչապետ Փաշինյանի համար Սահմանադրական փոփոխություններն արդեն միակ «անկեղծ» օրակարգն է։ Նա ավելի քան անկեղծ է իր նպատակներում՝ ունենալ միահեծան իշխանություն։

Թե ինչ է նշանակում 21-րդ դարում, Հարավային Կովկասում, Ադրբեջանի և Թուրքիայի հարևանությամբ, ռեսուրսներով աղքատ փոքր Հայաստանում ունենալ մեկ մարդու միահեծան իշխանություն, բարդ չէ հասկանալ։

Հունիսի 22-ը Հայաստանի ամենահիշվող օրերից մեկն է դառնալու։ Ինձ մոտ կա տպավորություն, որ հեղինակն ինքն իրականում չի պատկերացնում իր արածի ողջ ծավալը. դրել էր այլ խնդիր, բայց ստանալու է այլ իրականություն։

Արտակարգ դրության պայմաններում, համաճարակի փուլում 24 ժամվա ընթացքում մտածել, որ կարելի է երկրում իրականացնել սահմանադրական փոփոխություննե՞ր. դրա համար իսկապես մեծ ԱՆԿԵՂԾություն է պահանջվում։

Կա տեսակետ, որ կատարվածը սահմանադրական հեղաշրջում է։ Սա իրավական կողմն է, և հավանորեն այդպես է։ Կա նաև հարցի բարոյական կողմը, և այդ տեսանկյունից կատարվածը իրավական դիակապտություն է։

Հայտնի քաղաքական հնարք է՝ օգտվել երկրում առկա բարդ իրավիճակից, տվյալ դեպքում՝ վիրուսի բերած ճգնաժամից, երբ մարդկանց ուշադրության առանցքում համաճարակն է, հիվանդանոցներում գտնվող հարազատները, տեստավորվելու ու դեղորայք ձեռք բերելու սուր հոգսը, սոցիալական-տնտեսական բազմապատկված խնդիրները, և իրականացնել քայլեր, որոնք այլ պայմաններում շատ բարդ էր լինելու հիմնավորելը և իրագործելը։ «Պետք է հասցնել բոլոր վերքերը միանգամից», խորհուրդ էր տալիս Մաքիավելին, սակայն նա ի նկատի ուներ հակառակորդին, և ոչ՝ սեփական երկիրը, որի ֆիզիկական և տնտեսական «մարմինն» արդեն խոցված է բազմաթիվ կողմերից, իսկ դու լուրջ հարված ես հասցնում իրավական հիմքերին և քաղաքական կայունությանը։

Սա ունենալու է ծանր հետևանք, սրանում կասկած չկա։ Գինն այս պահին դժվար է հաշվարկել, բայց մի թանկ գին վճարվելու է սրա դիմաց։ Շատ բաներ ապագայում գուցե հնարավոր կլինի շտկել, շատ բաներ՝ ցավոք ոչ։ Փոփոխության հեղինակներն այս պահին խիստ ինքնավստահ են և չեն խորշում մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ կիրառել անգամ իրենց ենթակա պատգամավորների հանդեպ՝ վստահեցնելով նրանց, թե այս ամենն արվում է «վասն հայրենյաց»։ Որ հանկարծ նրանք չսթափվեն ու չհասցնեն հասկանալ, թե իրականում ինչ դեր է իրենց հատկացվել այս ողջ պատմության մեջ։

Ժողովրդի ձայնով իշխանության եկած և երկու տարի ժողովրդի անունից խոսող մարդն ընդամենը 89 հոգով իրականացրեց Սահմանադրական փոփոխություն։

Զուտ մարդկայնորեն հետաքրքիր է՝ 89 ձայնը ստացվել է Աում Սինրիկիոյի մոդելո՞վ, թե՞ ազդեցության այլ մեխանիզմների։ Մի օր այդ հարցն անպայման պիտի պարզվի՝ հետագայում երբեք, ոչ մի իշխանության օրոք թույլ չտալու համար։

Հ. Գ.

Զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ հեռու չէ այն պահը, երբ իշխանությունը կկատարի կորոնավիրուսի դեմ պայքարի իր ջախջախիչ քայլը՝ քրեական գործ կհարուցի վիրուսի դեմ։ Պատկերացրեք՝ հանձնարարականի պահը, էմոցիոնալ ֆոնը, իրավապահների պատրաստակամությունը, ՀՔԾ պետի բացատրությունները և ԱԱԾ-ի խուզարկությունները հիվանդանոցներում, շտապօգնությունում, վերակենդանացման բաժանմունքներում, Արտուշ Գաբրիելյան - Դանիելյան - Դանիբեկյան շարքի դատավորներից որևէ մեկի կողմից վիրուսին կալանք տալու պահը, Հ1-ի և մի շարք այլ իշխանամերձ լրատվամիջոցների եթերն այդ երեկո, 86 իմքայլական պատգամավորների աջակցության հայտարարությունը։ Այսօրվա Հայաստանում սա միանգամայն հնարավոր է։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Լրահոս
Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ ականանետից և տանկից. Շուշան Ստեփանյան Ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավար երկիր. Միքայել Մինասյան ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ևս մեկ ռեկորդ է գրանցվել Հայաստանում աղետ է, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, դա շարունակվելու է. Միքայել Մինասյան Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել. Միքայել Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի ԶՈՒ-ն ունի կորուստներ. ՀՀ ՊՆ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր. Աշոտյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 12 «Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա «Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan