Ես նման նախագիծ չեմ տեսել. Հրայր Թովմասյանը՝ ԱԺ-ի ընդունած նախագծի մասին

Ես նման նախագիծ չեմ տեսել. Հրայր Թովմասյանը՝ ԱԺ-ի ընդունած նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.amԱյն Սահմանադրությունը, որին ես մասնակցել եմ, դրանով Սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական Սահմանադրական վերահսկողությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում, խոսելով ԱԺ-ի ընդունած նախագծի մասին, հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ Սահմանադրական դատարանն այդպիսի նախագիծ չի քննարկել:

Հարցին, թե ինչ է պատրաստվում անել, նա ասաց, որ արդեն պատասխանեց:

Հարցին՝ չկա արդյո՞ք շահերի բախում, եթե հարցն ուղարկեն ՍԴ, Թովմասյանն ասաց. «Այն Սահմանադրությունում, որի գրելուն ես մասնակցել եմ, գրված չէ՝ եթե Սահմանադրական փոփոխությունները վերաբերելու են ՍԴ-ին, դա ենթական չէ ՍԴ ուղարկելու:

Հարցին՝ ստացվում է, որ այն հակասահմանադրակա՞ն է, ՍԴ նախագահն ասաց, որ գնահատական չի տալիս, հարցերի պատասխանը չգիտի, ուղղակի ասում է այն, ինչ գրված է:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ են պատրաստվում անել, Թովմասյանն ասաց. «Կա իրավունքի սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին անձը ոչ թե իրավունք ունի ենթարկվել կամ չենթարկվել, այլ իրավունք չունի դրան ենթարկվել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում