Lուրեր եմ ստանում, որ աշխատակիցներին, պետծառայողներին հերթով կանչում են և ազատման դիմում գրել են տալիս. Աշոտյան

Lուրեր եմ ստանում, որ աշխատակիցներին, պետծառայողներին հերթով կանչում են և ազատման դիմում գրել են տալիս. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, FacebookՏարբեր պետական մարմիններից, կազմակերպություններից լուրեր եմ ստանում, որ աշխատակիցներին, պետծառայողներին հերթով կանչում են և ազատման դիմում գրել են տալիս, սակայն առանց ամիս-ամսաթվի:

Ինձ դիմած մի խումբ աշխատակիցներ, որոնց առաջարկել են կամ նմանատիպ դիմում գրել, կամ հենց այդ պահից հեռանալ աշխատանքից, պնդում են, որ իրենց թավշիստ-ղեկավարները նաև ինտենսիվ մոնիթորինգի տակ են պահում աշխատակազմերի ակտիվությունը սոցիալական տիրույթում:

Իշխանությանը քննադատող նյութերի տակ ամեն լայքի, մեկնաբանության կամ կիսվելու համար իրենց քաղաքացիական կարծիքը հայտնող աշխատակցին ենթարկում են առնվազն դաստիարակչական զրույցի:

Այս իշխանության համար վախը միշտ է եղել հանրությանը լռեցնելու գործիքներից մեկը, սակայն այն փաստը, որ մարդկանց ճնշելու փորձերը նոր թափ են ստանում, վկայում է կրկին մի բանի մասին՝ Նիկոլը շատ է վախենում կորցնել իշխանությունը ու այդ վախը անբուժելի է:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում