Թուրք-իրանական սահմանին թուրք զինծառայող է մահացել

Թուրք-իրանական սահմանին թուրք զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Թուրք-իրանական սահմանին՝ թուրքական Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում պարեկային ծառայություն իրականացնելիս, իրանական կողմի բացած կրակից թուրք զինծառայող է մահացել: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը:

Նշվում է, որ թուրքական բանակի զինծառայող Ռեջեփ Դուրաքը բացված կրակի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ցավակցել է զոհի ընտանիքին, նրա տան վրա և փողոցում, որտեղ գտնվում է տունը, Թուրքիայի դրոշներ են կախվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում