Սյունիքի մարզում առկա է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 205 հաստատված դեպք

Սյունիքի մարզում առկա է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 205 հաստատված դեպք

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՍյունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մարզում կորոնավիրոսային հիվանդության տարածման պատկերը։

«Մարզում առկա է վարակի ընդհանուր 205 հաստատված դեպք, գրանցվել է 1 մահ, 127 հոգի բուժվել է, 77 հոգի հիվանդ է, որից՝ 19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 58 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։

Հիվանդների քանակն ըստ համայնքների հետևյալն է․

9 հոգի՝ Կապանից,

6 հոգի՝ Գորիսից,

33 հոգի՝ Սիսիանից,

25 հոգի՝ Մեղրիից։

2 հոգի՝ Տաթեւից,

2 հոգի՝ Գորայքից։

Կրկին ու կրկին կոչ ենք անում՝ գիտակցել խնդրի լրջությունը, հստակորեն պահպանել սահմանված կանոնները, չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը, չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում