Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ. ՍԴ դատավորներ

Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ. ՍԴ դատավորներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՍահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։

Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։

Հրայր Թովմասյան

Ալվինա Գյուլումյան

Ֆելիքս Թոխյան

Արաիկ Թունյան

Աշոտ Խաչատրյան

Հրանտ Նազարյան

Արևիկ Պետրոսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում