Լիլիթ Մակունցը 2-3 րոպեում իրար հակասող ինֆորմացիա է տվել «Իմ քայլում» վարակված պատգամավորների մասին

Լիլիթ Մակունցը 2-3 րոպեում իրար հակասող ինֆորմացիա է տվել «Իմ քայլում» վարակված պատգամավորների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.amՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ով անուններ չի հնչեցրել:

Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ վերոնշյալ փաստն ազդի խորհրդարանի աշխատանքների վրա, Մակունցն ասել է, որ կանեն առավելագույնը, որպեսզի դրանք որևէ կերպ չխոչընդոտվեն. «Իմ ունեցած տվյալներով, կա մեկ հաստատված դեպք, չգիտեմ՝ մյուսները կհաստատվեն, թե՝ չէ, սակայն եթե հաստատվեն, դա որևէ կերպ չի խանգարի խորհրդարանի աշխատանքներին, մենք կանենք առավելագույնը, որպեսզի չխանգարի: Ի դեպ, ասեմ, որ նրանց մոտ սիմպտոմներ չեն եղել»:

Մակունցը նշել է, որ թեստեր հանձնում են միայն այն անձինք, որոնց մոտ սիմպտոմենր կան, կամ նրանք,ովքեր կոնտակտավոր են:

Հարկ է նշել, որ Մակունցը նախ ասել է, որ հաստատված դեպքեր կան, սակայն մի քանի վայրկյան անց պնդել է, որ մեկ հաստատված դեպք կա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարակվել են իմքայլական պատգամավորների Քրիստինե Պողոսյանն ու Վիկտոր Ենգիբարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում