ԱՀ ԱԺ-ում Հովիկ Ջիվանյանի պատգամավորական լիազորությունների դադարեցումից հետո, Խորհրդարանում կլինի Վիգեն Հարությունյանը

ԱՀ ԱԺ-ում Հովիկ Ջիվանյանի պատգամավորական լիազորությունների դադարեցումից հետո, Խորհրդարանում կլինի Վիգեն Հարությունյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ԱՀ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված Հովիկ Ջիվանյանի պատգամավորական լիազորությունների դադարեցման հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․

«Այսօր դադարել են «Ազատ Հայրենք-ՔՄԴ» խմբակցության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Ջիվանյանի պատգամավորական լիազորությունները:

Խմբակցության անունից խորին երախտագիտություն ենք հայտնում 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր Հովիկ Ջիվանյանին՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում իր մասնագիտական առաքելությունը մեծ պատասանատվությամբ իրականացնելու և երկրի բնականոն կենսագործունեությունն ապահովող կարևոր օրենքների ընդունման աշխատանքներին ցուցաբերած անգնահատելի ավանդի համար:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը Հովիկ Ջիվանյանին մաղթում է հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ իր հետագա գործունեության ընթացքում: Վստահ ենք, որ նա իր գիտելիքներն ու փորձը ի սպաս կդնի մեր հայրենիքի զարգացմանը:

Միաժամանակ շնորհավորում ենք Վիգեն Հարությունյանին՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով Արցախի Հանրապետության 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Մաղթում ենք բեղմնավոր և արդյունավետ աշխատանք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում