Թանկացրեք դղյակների, շքեղ առանձնատների, կամ էլիտար բնակարանների գույքահարկը, բայց հասարակ քաղաքացիներին ձեռք մի՛ տվեք. Արման Աբովյան

Թանկացրեք դղյակների, շքեղ առանձնատների, կամ էլիտար բնակարանների գույքահարկը, բայց հասարակ քաղաքացիներին ձեռք մի՛ տվեք. Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amՉէ, ես արդեն հրաժարվում եմ հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում իշխանությունը, երբ այս ահավոր սոցիալական իրավիճակի ժամանակ քննարկում է գույքահարկի բեռը քաղաքացիները մոտ ավելացնելու դրույթները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Հա, չմոռանամ ասել, որ հենց ի սկզբանե մենք դեմ էինք գույքահարկի համատարած բարձրացմանը և բազմաթիվ անգամներ առաջարկել ենք, որ, օրինակ, բարձրացնեն թանկարժեք գույքի գույքահարկը, իսկ միջին և ցածր կարգի գույքին ձեռք չտան։

Ի վերջո թանկացրեք դղյակների, շքեղ առանձնատների, կամ էլիտար բնակարանների գույքահարկը , բայց հասարակ քաղաքացիներին ձեռք մի՛ տվեք…

Մարդ արդեն հոգնում է այս համատարած աբսուրդից։

Հ.Գ. Անպայման պետք է կասեցվեն բոլոր այն օրենքները և կարգավորումները, որոնք փաստացի կարող են հանդիսանալ միջին կարքի գույքի գույքահարկի թանկացման պատճառ՝ այս ծանր սոցիալական իրավիճակում», – գրել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում