Առաջարկում եմ կազմավորել մարդկանց խումբ, որը կդադարի ստատուսներ գրել և ֆիզիկապես սատար կկանգնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առաջարկում եմ կազմավորել մարդկանց խումբ, որը կդադարի ստատուսներ գրել և ֆիզիկապես սատար կկանգնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԱռաջարկում եմ կազմավորել անձանց մի խումբ, որը ֆիզիկապես սատար կկանգնի, կդադադրի ստատուսներ գրել ու կանցնի գործի: Եկեք դադարենք խոսել և անցնենք գործի ու պաշտպանենք սահմանադրականությունը: Այս մասին «Ադեկվադ» միաբանության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարեց միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:

Նա նշեց, թե իր տասնյակ ֆեյսբուքյան ընկերներ վերջին օրերին քննադատել են իշխանություններին, ընդդիմադիր ուժերին, միջազգային հանրությանը, դեսպանատներին այն բանի համար, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ իրականում, ըստ Դանիելյանի, Նիկոլ Փաշինյանը անարգել կարողացել է իր ուզածին հասնել և ՍԴ որոշ դատավորների հռչակել օրենքից դուրս:

Նրա խոսքով՝ երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց սահմանադրական փոփոխությունների որոշումը, սկսեցին քննադատել նրան և նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որ չմիացավ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու համար «Բարգավաճ Հայաստան»-ի նախաձեռնած ստորագրահավաքին, և, ըստ քննադատների, նրանք ևս հանցակից դարձան սահմանադրական կարգի տապալմանը:

Դանիելյանն ընդգծեց՝ ինքը չի պաշտպանել սահմանադրականությունը, բայց քանի որ իր ընկերներից շատերը կարևորել են դա, և քանի որ քաղաքական դաշտի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ակնհայտորեն ընդդիմացող ներկայացուցիչները պաշտպանում են սահմանադրականությունը, որոշել է հանդես գալ կոչով:

«Նիկոլն ուզում էր, որ այդ դատավորները չլինեն դատավորներ, և դրան հասավ: Ես, ընդունելով իմ ընկերների, համակիրների արգումնետները՝ պատրաստ եմ անձամբ սատար կանգնել Սահմանադրությանը և սահմանադրականությանը, ես պատրաստ եմ ֆիզիկապես թույլ չտալ, որ Փաշինյանը հասնի իր ուզածին: Եթե դատավորները պատրաստ են որպես իրենց գործին, պետությանը նվիրյալ, հետամուտ լինել իրենց երդմանը, ես պատրաստ եմ ֆիզիկապես թույլ չտալ, որ իրենք մնան մենակ»,-ասաց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ «Ադեկվադ»-ում մոտ 100 մարդ ևս կա, որ պատրաստ է ֆիզիկապես թույլ չտալ, որ դատավորներին ապօրինի հեռացնեն իրենց պաշտոնից, սակայն, ըստ Դանիելանի, 100 հոգին քիչ է: Դրա համար նա կոչով դիմեց նաև այլ ուժերի, որոնք այս օրերի ընթացքում կարևորել են սահմանադրականությունը, միանալ իրենց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում