«Վրաստանի կառավարությունը հունիսի 25-ից մասնակիորեն կսուբսիդավորի քաղաքացիների հիփոթեքային վարկերը». Գախարիա

«Վրաստանի կառավարությունը հունիսի 25-ից մասնակիորեն կսուբսիդավորի քաղաքացիների հիփոթեքային վարկերը». Գախարիա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՎրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ հունիսի 25-ից երկրի կառավարությունը մասնակիորեն կսուբսիդավորի քաղաքացիների հիփոթեքային վարկերը: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Գախարիան նշել է նաև, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի շինարարական ընկերությունները, չնայած ճգնաժամին, կարողանան ավարտել սկսած շինարարությունը:

«Շինարարական հատվածին ուղղված հակաճգնաժամային ծրագրի առաջին քայլերն այսօր կարվեն: Ցանկացած քաղաքացի, որը մինչև տարեվերջ հիփոթեքային վարկով տուն ձեռք կբերի, կառավարությունը կսուբսիդավորի հիփոթեքային վարկը 5 տարով»,- ասել է Գախարիան:

Մայիսի 28-ին պարզ էր դարձել, որ Վրաստանի կառավարությունը 5 տարվա ընթացքում 4%-ով կֆինանսավորի քաղաքացիների հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները:

Սուբսիդավորումը կկատարվի միայն անշարժ գույքի գրավով հիփոթեքային վարկերի դեպքում, որոնց պայմանագրերը կկնքվեն մինչև 2020 թվականի ավարտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում