Վրաստանը միջազգային կանոնավոր չվերթները մինչև օգոստոսի 1-ը չի վերականգնի

Վրաստանը միջազգային կանոնավոր չվերթները մինչև օգոստոսի 1-ը չի վերականգնի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ միջազգային կանոնավոր չվերթները մինչև օգոստոսի 1-ը չեն վերականգնվի:Այս մասին գրում է aliq.ge-ն:

«Կանոնավոր օդային երթևեկությունը վերականգնելու մասին որոշումը կկայացվի աշխարհում և Վրաստանում համաճարակաբանական իրավիճակից ելնելով»,- ասված է հայտարարության մեջ:

Գործակալությունը հորդորում է քաղաքացիներին տոմսեր ձեռք չբերել, քանի դեռ կանոնավոր օդային երթևեկության վերականգնման ամսաթվի և հաստատված չվերթների ժամանակացույցի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել էր, որ կանոնավոր չվերթների հետ կապված սահմանափակումներն ուժի մեջ կմնան մինչև հուլիսի վերջ: Նրա խոսքով՝ միջազգային տուրիզմի հետ կապված Վրաստանի կառավարության առաջնահերթությունը քաղաքացիների անվտանգությունն է, երկրում ամենինչ կախված կլինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում